Вступить в САР


ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ԹԱԳԱԴՐՈՒՄԸ

24.02.2020

ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ԹԱԳԱԴՐՈՒՄԸ

Տեսիլքից են ծնվել տառերը մեր,

Հողմերով են սնվել տառերը մեր,

Ջրդեղվել են , դարձել երկաթագիր,

Քարերին են գրվել տառերը մեր

Երբ փորձել են ջնջել ու եղծանել,

Կայծակին են տվել տառերը մեր

Վահագն Դավթյանի այս հրաշալի խոսքերով սկսվեց Հայոց այբուբինի տոնի կապակցությամբ միջոցառումը, որը կոչվում էր << Հայոց Այբուբենի Թագադրումը>> , ըստ Գագիկ Բունիաթյանի պոեմի։

Միջոցառումը տեղի ունեցավ փետրվարի 21-ին Կրասնոդարի երկրամասի , Արմավիր քաղաքի ՝Հայկական Մշակույթի Կենտրոնում , որտեղ տարիներ շարունակ Գրիգորի Կարապետյանի ղեկավարությամբ պահպանողական է Հայ մշակույթը։ Միջոցառմանը մասնակցում էին հայ համայնքի փոքրիկները, ովքեր հանդես եկան հայոց այբուբենի ոսկեղենիկ տառերի դերում ։ Ի նկատի ունենալով այն փաստը, որ փոքրիկները հիմնական ռուսախոս էին, բայց մեծ սիրով և գեղեցիկ յուրաքանչյուրը ներկայացնում էր իր գլխին կրած տառը ։ Միջոցառմանը հնչեց <<Հայր Մեր>> տերունական աղոթքը, որը կատարեցին համայնքի << Կոմիտաս>> երգի-պարի համույթ երգչախումբը։ Միջոցառումը բեմականացված էր, որը էլ ավելի հետաքրքիր դարձրեց և հանդիսատեսի բուռն ծափահարություններին արժանացավ։ Մեր փոքրիկ տառերը հանդես եկան երգով և պարով, որը ըստ սցենարի գործողությունը տեղի էր ունենում Արարատ լեռան լանջին։ Արքայի և թագուհու դերում էին համայնքի երիտասարդ մասնակիցներ ՝ Տիգրանյան Կառլենը և Ուռուսյան Արեգան։ Ինչպես նշեց իր ելույթում միջոցառման կազմակերպիչ բանաստեղծուհի Գայանե- Գիսանե Վարդանյանը․ <<Մայրենի լեզվի միջազգային օրը առիթ է սթափվելու և մտածելու դարերով պահպանված և մեզ ժառանգած ոսկեղենիկ հայերենը մեր սերունդներին փոխանցելու և պահպանելու այն։ Մեր լեզուն, մեր ինքնությունն է, որի շնորհիվ մենք պահպանում ենք մեր ազգային դիմագիծը, և փետրվարի 21-ը հիանալի առիթ է, որ իրար ասենք՝ եկեք վերջապես խոսենք հայերեն․․․>>։ Միջոցառման հյուրերն էին Հայ Մշակույթի կենտրոնի <<Մայրերի խորհրդի>> անդամներ ՝ Ալվարդ Հայրապետյանը, Մարինե Բաբիյանը, Ալբինա Հակոբյանցը, Սերգեյ Գուրոկլյանը և ուրիշները։

Возврат к списку


Новости




Информация

Заказ автобуса